
Բաղրամյան փողոցում ակցիայի մասնակիցների առջև կանգնեց ոստիկանական պատը
«Ա-մոթ, ա-մոթ, ա-մոթ», -այսպես արձագանքեցին էլէներգիայի սակագնի դեմ պայքարող Համախմբան արշավի մասնակից երիտասարդները, երբ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում իրենց առջև տեսան ոստիկանական պատը: Ոստիկանության ծառայողները Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ղեկավարությամբ սպասում էին ակցիայի մասնակիցներին:
Օսիպյանը երիտասարդներին սկսեց բացատրել, որ հավաքն անօրինական է:
«Նրանք ամեն տեսակ բանակցություններից հրաժարվում են, անգամ չեն ցանակնում վերադառնալ Ազատության հրապարակ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Օսիպյանը: