«Ծանր մթերքներով տեռորի չենթարկել ստամոքսը»
«Մենք ունենք Արմավիրում արձանագրված աղիքային վարակների դեպքեր, բայց չունենք համաճարակային խնդիր»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը:
Խոսելով Արմավիրում ներկա իրավիճակից, նա նշեց, որ Արմավիրում համաճարակ չկա, բոլորը տարբեր հարուցիչներով դեպքեր են, միմյանց հետ կապ չունեցող, տարբեր աղբյուրներից. «Մինչ այսօր որևէ կապ չենք հայտանբերել: Աղիքային վարակիչ հիվանդությունները, ինչպես շատ այլ հիվանդություններ, սեզոնային են»:
Ն. Բակունցի խոսքերով անցած տարվա և այս տարվա գրանցված դեպքերի թվերը գրեթե նույնն են:
«Գարնան և ամռան սեզոնին պետք է առավել ուշադիր լինել, քանի որ այդ ժամանակ ավելի ակտիվ են լինում աղիքային վարակները: Արմավիրի վրա առավել շատ ուշադրություն հրավիրվեց, քանի որ այնտեղ գրանցվեց մահացության դեպք, սակայն աղիքային վարակների դեպքեր այս շրջանում գրանցվում են նաև այլ մարզերում»:
Բանախոսն ընդգծեց, որ աղիքային դեպքերի տարածման պատճառները շատ տարբեր են, դրանք տարածվում են սննդով, ձեռքից ձեռք փոխանցումից, ընտանի կենդանիներից. «Ամռան և գարնան ամիսներին պետք է առավել զգոն լինել: Մրգերն անպայման լվանալ նոր ուտել, կապ չունի դա սեփական այգում է աճեցրած, թե այլ տեղ»:
ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն էլ բոլոր ծնողներին խորդուրդ տվեց ավելի ուշադիր լինել և սնվելու մշակույթին ուշադրություն դարձնել. «Ամռանը հատկապես պետք չի ծանրաբեռնել ստամոքսը: Այս եղանակին որևէ տեղ հանգստի գնալու համար խորհուրդ կտամ ուտել հաց, պանիր պոմիդոր և մածուն: Ծանր մթերքներով տեռորի չենթարկել ստամոքսը»:
Անդրադառնալով Արմավիրի մարզում արձանագրված երեխայի մահվան դեպքին՝ հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստը նշեց, որ երեխային շատ ուշ էին բերել հիվանդանոց, երբ ոչինչ անել այլևս հնարավոր չէր: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ծնողները մեղադրում են բժշկին, նա շեշտեց. «Այն մեղադրանքը, որը ներկայացնում են բժշկին, տեխնիկապես հնարավոր չէ»:
Նա նաև ավելացրեց, որ մահացած երեխայի գործը դատաբժշկական փորձաքննության տակ է և կհրապարակվի, իսկ կոմայի մեջ գտնվող երեխան ունեցել է այլ առողջական լուրջ խնդիրներ:
Նունե Բակունցը հավելեց, որ առողջապահության նախարարությունը սերտորեն համագործակցում է ՍԱՊԾ և տեղեղական ինքնակառավարման մարմինների հետ:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ից Արմավիրի մարզում արձանագրվել էին աղիքային վարակների դեպքեր: Համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել էր, որ այդ օրը աղիքային գանգատներով, Ջրաշեն համայնքից Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխված 4-ամյա աղջիկը մահացել է, իսկ նույն օրը Նորապատ համայնքի 5-ամյա մի տղա , աղիքային գանգատներով և ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:
Նախորդող հրապարակումներ՝
Ալաշկերտ համայնքի մանկապարտեզի խոհանոցում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ
Հարուցվել է քրեական գործ՝ Ալաշկերտ համայնքի մանկապարտեզի սաների թունավորման դեպքի առթիվ
«Չի կարելի այսպես շարունակել». Պիպոյանը՝ մանկապարտեզներում գրանցված թունավորումների մասին
Փոխմարզպետ. Արմավիրի բոլոր մանկապարտեզներում ուսումնասիրություն է իրականացվում
Արմեն Մուրադյանը վստահեցնում է, որ վաղը պարզ կլինի Ալաշկերտի երեխաների թունավորման պատճառը
Առաջիկա երկու օրերի ընթացքում պարզ կդառնա Ալաշկերտի հոսպիտալացված երեխաների հիվանդության պատճառը
Ինչո՞ւ են մանկապարտեզներում հաճախացել երեխաների թունավորումները
Գյուղապետ. Ալաշկերտից հոսպիտալացվածների թվում մանկապարտեզի ու դպրոցի սաներ են
Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք են հոսպիտալացվել երեխաներ
Ալաշկերտի մանկապարտեզը չի գործում
Մանկապարտեզներին քիմիական մշակման ենթարկված թռչնամիս մատակարարելու դեպքով հարուցվել է քրեական գործ
Էդվարդ Մխիթարյան անունով անհատ ձեռնարկատեր ՍԱՊԾ-ում գրանցված չէ. Սուքիասյան
Քաղաքապետարանի պարզաբանումը՝ մայրաքաղաքի 3 մանկապարտեզներին անորակ թռչնամսի մատակարարման վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում