Գալուստ Սահակյանը անջատեց Փաշինյանի խոսափողը (տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում, երբ վարման կարգով ձայն խնդրեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և ասաց, որ լրագրողների նկատմամբ կիրառված բռնության դեպքի կապակցությամբ ցանկանում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, ԱԺ նախագահի հրահանգով նրա խոսափողն անջատվեց:
«Լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ ինձ հետ զրույցում հայտարարություն են արել, որը ես հիմա ցանկանում եմ բարձրաձայնել ու դատապարտել Ազգային ժողովին…»,-հայտարարեց Փաշինյանը:
Գալուստ Սահակյանը, սակայն, թույլ չտվեց պատգամավորին շարունակել և ընդհատեց նրան, քարտուղարությանը հրահանգելով. «Խոսափողը անջատեք»:
Նշենք, որ հունիսի 22-ին ժամը 19:00-ին լրացավ էլէներգիայի թանկացման դեմ պայքարի դուրս ելած «Ո՛չ թալանին» նախաձեռնության հայտարարած վերջնաժամկետը, և ցուցարարները շարժվեցին դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր: Ոստիկանները, որոնք մինչ այդ հայտարարում էին, թե անօրինական է հավաքը, փակել էին փողոցը, իսկ ցուցարարներն էլ ոստիկանական պատի դեմ ոչինչ չկարողացան անել և որոշեցին նստել փողոցի մեջտեղը:
Լուսադեմին, սակայն, ոստիկանությունը ջրցան մեքենաներ գործի դրեց և բռնի ուժ կիրառեց փողոցում նստած երիտասարդների նկատմամբ և ըստ տարբեր տեղեկությունների, շուրջ 200 մարդ, այդ թվում` լրագրողներ, տեղափոխվել են ոստիկանության տարբեր շրջանների բաժիններ:
Հարակից հրապարակումներ`
Բաղրամյան փողոցում կատարվածի հետքերով ԱԺ նախագահի մոտ քննարկում կկայանա
ՀԱԿ-ը լքեց ԱԺ նիստերի դահլիճը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները