Նարա Ավետիսյանը և Հասմիկ Վարդանյանը հանդես կգան մեկ երեկոյի ընթացքում
Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում ելույթ է ունենալու դաշնակահարուհի Նարա Ավետիսյանը՝ ԱՄՆ-ից: Նրա հետ հանդես է գալու նաև թավջութակահար Հասմիկ Վարդանյանը: Նրանք երկուսն էլ միջազգային մրցույթի դափնեկիրներ են: Համերգը կայանալու է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնի շրջանակում:
Հունիսի 24-ին կայանալիք կամերային երաժշտության երեկոյի ընթացքում հնչելու է Ֆ. Շոպենի, Յ. Բրամսի, Դ. Շոստակովիչի, Ջ. Սոլիմայի ստեղծագործություններից:
Հիշեցնենք, որ «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկել է հունիսի 18-ին:
Նախորդող հրապարակում՝
Միջազգային երաժշտական 11-րդ փառատոնի բացման համերգը «Ազգային պատկերասրահում»
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա