![](https://panorama.am/news_images/9/25178_1/f55c4af9943fa7_55c4af994438e.thumb.jpg)
Լրագրողներին բռնության ենթարկել են Երևանի ոստիկանապետի աչքի առաջ. հայտարարություն
«Լրագրողներին Բաղրամյան պողոտայում բռնությամբ ոստիկանական բաժանմունք տարել են Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի աչքի առաջ»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հետք» էլեկտրոնային կայքի լրագրող Հրանտ Գալստյանը:
«Երևանի ոստիկանապետը շատ լավ տեսնում էր, թե ինչպես են լրագրողներին բռնությամբ տանում, բայց ոչ մի քայլ չէր ձեռնարկում»,- ասաց նա:
Հ. Գալստյանը նշեց, որ իրեն ոստիկանություն բերման ենթարկելու պահին ինքը մասնագիտական գործունեություն չի իրականացրել, այլ եղել է քաղաքացի, ով պայքարում է էլեկտրաէներգիայի սակգանի բարձրացման դեմ:
«Մեքենայով, որով ինձ տեղափոխում էին ոստիկանության Մալաթիայի բաժին, կային ևս երկու լրագրող՝ Փայլակ Ֆահրադյանը և Մկրտիչ Կարապետյանը: Տղաները մի քանի անգամ բարձրաձայն հայտարարում էին, որ իրենք լրագրող են և իրենց մասնագիտական գործունեությունն են ծավալում, սակայն ապարդյուն, ոչ մեկը չէր արձագանում,- նշեց Հ. Գալստյանը:
Այսօր լուսադեմին բռնության է ենթարկվել նաև «Հետքի» մեկ այլ լրագրող՝ Անի Հովհաննիսյանը: Նրա խոսքով, իր նկատմամբ ճնշումներ գործադրած ոստիկանը համազգեստով չի եղել, այլ «քաղաքացիական հագուստով, խոշոր մարմնով և ցլի հայացքով»:
Անին նկարագրեց, որ ոստիկանը, որը ներկայացել է որպես Գագո, իրենց հետապնդել է մինչև Սայաթ-Նովա փողոց:
«Հասան մեր հետևից, բռնեցին մեզ ու մտցրին գազելի մեջ, տեղափոխեցին Կենտրոնի ոստիկանություն: Ոստիկանական անլուսամուտ մեքենայի մեջ կային նաև այլ լրագրողներ, որոնց վզից կախված էին նրանց այցեքարտերը: Աբսուրդի մեջ էի, չէի հասկանում՝ որտեղ է սկսվում ու ավարտվում օրենքը: Բռնությունը, փաստորեն, իրենց մոտ նույնպես օրենքով էր»,- ներկայացրեց Անին:
Ասուլիսին ներկա «Նյուզ.ամ»-ի լրագրող Աիդա Հովհաննիսյանը ի տարբերություն նախորդների, ասաց, որ բռնության չի ենթարկվել, փոխարենը քաղաքացիական հագուստով մի ոստիկան խլել է ձեռքից նրա տեսախցիկը:
«Մինչև հիմա մեր տեսախցիկը չեն վերադարձրել, մենք հրապարակում ենք արել այդ մասին, որը, կարծում եմ, կընդունվի հաղորդում հանցագործության մասին»,- նշեց նա:
Անի Հովհաննիսյանը և Հրանտ Գալստյանը կդիմեն դատարան, թեպետ Հայաստանի դատական ատյաններից հույսեր չունեն:
Հրանտ Գալստյանի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանն ասաց, որ հետամուտ են լինելու, որպեսզի բռնություն գործադրած անձիք պատժվեն և հորդորեց քաղաքացիներին, ովքեր կրել են վնասներ, դիմեն դատարաններ:
Նախորդող հրապարակումներ՝
Օմբուդսմեը սեփական նախաձեռնությամբ վարույթ է հարուցել. Բաղրամյանի դեպքեր
Գլխավոր դատախազությունը` Բաղրամյան պողոտայում կատարվածի վերաբերյալ
Բաղրամյանում գործի է դրվել ջրցան մեքենան
Ոստիկանություն. Բանակցություններն արդյունքի չեն հանգեցրել, կիրառվել է ուժ
Լրահոս
Տեսանյութեր
![Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի](https://panorama.am/video_images/18/53842_1/f67628ab8d2b3a_67628ab8d2ba8.thumb.jpg)
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի
![ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում. Մեսրոպ Մանուկյանի ահազանգը](https://panorama.am/video_images/18/53835_1/f67628a58efef0_67628a58eff0f.jpg)
![Հայաստանը՝ մուրճի և սալի արանքում](https://panorama.am/video_images/18/53800_1/f675db18564e34_675db18564e74.jpg)