
Եթե ամեն ինչ անցնի փոխըմբռնման պայմաններում, ոստիկանությունը կբացառի ուժի կիրառումը. Փոխոստիկանապետը ցուցարարներին
«Եթե ձեր հանրահավաքը կրում է խաղաղ բնույթ, սադրիչները չեն խանգարում, քարեր չեն նետում, անվայել խոսքեր չեն ասում, ամեն ինչ անցում է փոխըմբռնման պայմաններում, ոստիկանությունը բացառում է որևէ ուժի կիրառում»,-դիմելով Բաղրամյան պողոտայում այս պահին բողոքի ակցիա իրականացնող ցուցարարներին, ասաց փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, ով եկել էր պողոտա՝ հանդիպելու ցուցարարներին:
Փոխոստիկանապետը ցուցարարներին հորդորեց իրենց շարքերից հանել սադրիչներից, ովքեր անվայել արտահանություններ են թույլ տալիս և իրեր նետում ոստիկանների ուղղությամբ:
Նա ևս մեկ անգամ վստահեցրեց, որ այս պահին ձերբակալվածներ և քրեական հետապնդման ենթարկվողներ չկան: