Ձախ Հարութը, Վալերիան, Թաթան՝ Արմեն Ավետիսյանի որդու հարսանիքին. «Հրապարակ»
Հունիսի 20-ին կայացել է հերթական էլիտար հարսանիքը, Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի որդին ամուսնացել է շախմատիստ Վանիկ Զաքարյանի թոռնուհու հետ, հարսանիքի քավորն էլ Բակո Սահակյանն է եղել: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
Արարողությունը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կայացել է Արմեն Ավետիսյանին պատկանող Ծաղկաձորի Golden palace համալիրում: Հենց այդ հարսանիքին երգելու համար են օրեր առաջ ԱՄՆ-ից Հայաստան եկել Ձախ Հարութը, ռուս երգչուհի Վալերիան: Բացի դրսից եկած աստղերից՝ հարսանիքին ելույթ են ունեցել նաև հայ շոու բիզնեսի ներկայացուցիչներ՝ երգիչներ Արման Հովհաննիսյանը, Թաթան և այլք: Ի դեպ. Վալերիան և Արման Հովհաննիսյանը նաև դուետով են հանդես եկել՝ կատարելով «Вера в любовь» երգը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին