Համալրվել է «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի հավաքածուն
«Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի պահպանական գոտու, նաև բուն հուշարձանի տարածքում գեոդեզիական հանույթի աշխատանքներ են իրականացվել, ինչը խիստ կարևոր է բուն հուշարձանի հետագա ուսումնասիրման և պահպանական տարածքում ենթակառուցվածքների (ադմինիստրատիվ շենք, սպասարկման ծառայություններ, ավտոկայանատեղի) ստեղծման համար: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:
Մինչ կստեղծվեն ենթակառուցվածքները ու կշարունակվեն հնագիտական պեղումները, համալրվում է «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի հավաքածուն: Սյունեցիներն արգելոցի վարիչ Աշոտ Ավագյանին են հանձնել մոտ 10 տարի առաջ հուշարձանի` այսպես կոչված «գլխավոր դամբարանից» գտնված դաշույնը: Մասնագետների նախնական կարծիքի համաձայն, 27 սմ. երկարությամբ երկաթե կեռ դաշույնը հնագիտական արժեք է: Այն պահվում է «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցում և մասնագետների համակողմանի ուսումնասիրությունից հետո միայն պարզ կլինի դաշույնի պատմական ժամանակաշրջանն ու հնագիտական արժեքը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան