Ավիավթարի հետևանքով զոհվել է «Տիտանիկ» և «Ավատար» ֆիլմերի կոմպոզիտորը
Երկու անգամ «Օսկար» մրցանակի արժանացած կոմպոզիտոր Ջեյմս Հորները, ով «Տիտանիկ», «Ավատար» և այլ ֆիլմերի երաժշտության հեղինակն է, զոհվել է Կալիֆոռնիայում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով The Hollywood Reporter-ին:
61-ամյա Ջեյմս Հորները վարել է փոքրիկ ինքնաթիռ, որը վթարի է ենթարկվել Սանտա Բարբարայից 100 կմ հյուսիս: Ավիավթարի պատճառների մասին չի հայտարարվում:
«Նա մահացավ այն բանի համար, ինչը սիրում էր»,- ասել է նրա օգնականը:
Ջեյմս Հորները նաև աշխատել է «Ջումանջի», «Տրոյա», «Զորրոյի դիմակը», «Երկուհարյուրամյա մարդը», «Խիզախ սիրտը» ֆիլմերում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան