Պան Գի Մունին անհանգստացրել է Ադրբեջանի ղեկավարության ռազմական հռետորաբանությունը
«Առանձնահատուկ անհանգստություն է առաջացնում հակամարտության կողմերի ռազմատենչ հռետորաբանությունը: Անհրաժեշտ է շարունակել բանակցությունները (Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար)»,- այսօր հայտարարել է ՄԱԿ Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում նախօրեին մեկնարկած ԵԽԽՎ ամառային նստաշրջանում:
Пан Ги Мун в @PACE_News: Особое беспокойство вызывает воинствующая риторика сторон, необходимо продолжать переговоры #NagornoKarabakh
— Совет Европы (@CoE_ru) June 23, 2015
ՄԱԿ Գլխավոր քարտուղարը նաև անհանգստություն է հայտնել հակամարտության կողմերի միջև հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ և կոչ արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել խաղաղ բանակցությունները:
Пан Ги Мун: Я обеспокоен нарушениями режима прекращения огня на армянско-азербайджанской границе, на линии соприкосновения #NagornoKarabakh
— Совет Европы (@CoE_ru) June 23, 2015
Հունիսի 22-26 Ստրասբուրգում սկսվել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որի օրակարգում են մի քանի երկրներից (ներառյալ Հայաստանը) ՄԻԵԴ դատավորների ընտրությունը, Ռուսաստանի պատվիրակության լիազորությունների չեղարկման քննարկումը, Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ զեկույցի քննարկումը եւ ընդունումը, իրավիճակը Հունգարիայում, ինչպես նաեւ ընդհանուր Եվրոպական քաղաքականության մոտեցումները փախստականների եւ միգրանտների հարցի վերաբերյալ: