Ռուսաստանը հույս ունի, որ իրավիճակը Հայաստանում կկարգավորվի օրենքի շրջանակներում. ՌԴ նախագահի խոսնակ
Ռուսաստանը ուշադրությամբ հետևում է Հայաստանում ընթացող իրադարձություններին և հույս ունի, որ մոտ ապագայում իրավիճակը կկարգավորվի օրենքին համապատասխան: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «РИА Новости» գործակալությունը:
«Հայաստանը մեր մոտ գործընկերն է, մեզ Հայաստանի և հայ ժողովրդի հետ կապում են պատմական կապեր: Իհարկե, մենք շատ ուշադիր հետևում ենք այնտեղ ընթացող իրադարձություններին, և անշուշտ, հույս ունենք, որ շատ մոտ ապագայում իրավիճակը կկարգավորվի` խստորեն պահպանելով օրենքի պահանջը և որ չեն լինի օրենքի խախտումներ»,- ասել է Պեսկովը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան