Նոր տվյալներ՝ վնասվածքներ ստացածների մասին
Հունիսի 22-ի լույս 23-ին զանգվածային միջոցառման ժամանակ վնասվածքներ ստացածներից ստացիոնար բուժօգնության է դիմել 15 անձ, որից 13-ը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, 2-ը` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում: Այս պահի դրությամբ, ստացիոնար պայմաններում բուժում է ստանում 7 քաղաքացի, որոնք ունեն սալջարդեր, քերծվածքներ և թեթև այլ վնասվածքներ: Այս մասին տեղեկանում ենք ԱՆ պաշտոնական կայքից:
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն դիմած երկու քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է գանգուղեղային վնասվածք, կատարվել է համակարգչային շերտագրում (ԿՏ), որի արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել: Մյուսին` ըստ ցուցման կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ: Երկուսին էլ առաջարկվել է բուժում ստանալ ստացիոնար պայմաններում, սակայն քաղաքացիները նախընտրել են այն շարունակել տանը:
Նախորդող հրապարակումներ՝
4 քաղաքացի շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածի հետևանքով քաղաքացիներ են տեղափոխվել հիվանդանոցներ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա