
Րաֆֆի Հովհաննիսյան. Հաղթանակը գալու է բացառապես միացյալ պայքարով
Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ նստացույցի ու ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության իրականացրած գործողությունների մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը.
«Մենք հիշում ենք ու պահանջում, տեսնում ու դատապարտում: Ի՜նչ կեղտ ու լկտիություն, հայի ու հայրենիքի էության ինչպիսի՜ սրբապղծում: Համաձայն ենք՝ սույն իշխանությունը վերից վար ազգային ամոթ է և իրական չարիք, ուստիև ենթակա է անմիջական ու ամբողջական հեռափոխման: Հաղթանակը գալու է բացառապես միացյալ պայքարով»: