Սամվել Մարտիրոսյան. Առաջին քաղաքացիական հաքերային հարձակումն է կատարվել Հայաստանում
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտարարում է, որ Հայաստանում իրականացվել է առաջին քաղաքացիական հաքերային հարձակումը: Հարձակման թիրախը ոստիկանության պաշտոնական էջն է:
Ֆեյսբուքյան իր էջում Մարտիրոսյանը մանրամասնում է. «Նոր հետս կապնվեց լրիվ նոր հաքերային թիմ՝ ասացին, որ հարձակում են կատարել Ոստիկանության կայքի վրա՝ վերջին իրադարձությունների հետ կապված։ Իսկապես՝ կայքը չի աշխատում։ Հաքերային խմբի մասին ոչինչ չգիտեմ՝ հարցեր մի տվեք։ Սա իրենց թվիթերն է։
#Police.am is #Down #Anti - #system pic.twitter.com/MnrxmtwAxX
— Anti System (@Antisystem374) June 23, 2015
Արձանագրեմ՝ սա առաջին քաղաքացիական հաքերային հարձակումն է Հայաստանում (ես չեմ հիշում ուրիշ նման դեպք) DDoS է երևի արվել»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան