Այս տարի ԵՊՀ-ում դիմորդների թվի պակաս չի արձանագրվել
Թեև հանրապետությունում արձանագրվել է դիմորդների թվի պակաս, սակայն ԵՊՀ դիմածների թիվը նախորդ տարվա ցուցանիշից էականորեն չի տարբերվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալ Ժակ Մանուկյանը:
«Երևանի պետական համալսարան առաջին փուլով դիմել է 3448 դիմորդ: Նախորդ տարի առաջին փուլով դիմել է 3601 դիմորդ: Ամենապահանջված ֆակուլտետների առումով այս տարի էական փոփոխություն չկա»,-նշեց Ժակ Մանուկյանը:
Նրա խոսքերով, իրավագիտություն, միջազգային հարաբերությունններ, հանրային կառավարում. ավանդաբար պահանջված մասնագիտություններ են: Բնագիտական մասնագիտությունների թևում ևս աճ է նկատվել՝ օրինակ մեխանիկայի, միջուկային ֆիզիկայի, դեղագիտության գծով:
Նա նաև տեղեկացրեց, որ չկա ֆակուլտետ, որտեղ դիմորդ չկա:
«Միասնական քննությունների երկրորդ փուլը կանցկացվի հունիսի 25-ից հուլիսի 8-ը, իսկ երրորդ փուլում դրական միավորներ ստացածները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար: Որքան հետևում եմ` բոլոր առարկաների գծով բարձր միավորներ են»,-ավելացրեց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա