Ակցիայի մասնակից. Ցուցարարները դեմ են նախագահի հետ հանդիպմանը
«Ցուցարարներ դեմ արտահայատվեցին նախագահի հետ հանդիպմանը: Մերժման որոշում կայացրեցինք: Այդպիսիով ավարտվեցին բանակցությունները»,- ասաց Բաղրամյան պողոտայի սկզբնամասում էլեկտրաէներգիայի սակագնի դեմ բողոքող հավաքի նախաձեռնության անդամներից Արմեն Մկրտչյանը:
Նա նշեց, որ այս պահին իրենք գործողությունների ծրագիր չունեն. «Հուսանք, առաջիկա ժամերին որևէ բան կփոխվի»:
Հավաքի մասնակիցները պահանջում են, որ նախագահ Սերժ Սարգսյանը ուղիղ եթերով հայտարարի, որ կասեցվում է Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի կայացրած որոշումը՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնել 6.93 դրամով:
Նրանք նաև տեղեկացրեցի, որ Գյումրիում նույն պահանջով նստացույց է սկսվել, կոչ արեցին, որ մյուս քաղաքներում և գյուղերում նույնպես սկսել նստացույցեր:
Նախորդող հրապարակում՝
Ոստիկանապետը խոստացել է նախագահի հետ քննարկել ցուցարարների պայմանները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան