Աֆրիկայում կրկին Էբոլայով վարակվածներ են հայտնաբերվել
Սիերրա-Լեոնեի իշխանությունները հաղորդել են մայրաքաղաք Ֆրիթաունում Էբոլայով երկու նոր հիվանդացության դեպքի մասին: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Մի քանի շաբաթ քաղաքում չէր գրանցվել Էբոլայի նոր դեպք և ենթադրվում էր, որ հիվանդությանը հաջողվել է հաղթել: Հիմա հիվանդության հետագա տարածման վտանգ կա, քանի որ վարակվածները բնակվում են խիտ բնակեցված շրջաններում: Երկրի հյուսիսում առայժմ պայքարում են Էբոլայի տարածման դեմ: Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում այդ հիվանդությունից մահացել է ավելի քան 11 հազար մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան