Ցուցարարները հետագա անելիքները դեռ չեն հստակեցրել
«Մենք արդեն հավաքվում ենք, կմտածենք հետագա անելիքները»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ոչ թալան» նախաձեռնության անդամ Արամ Մանուկյանը:
Նա նշեց, որ իրենք չեն կարողացել երեկվա հավաքին մասնակցել, քանի որ հունիսի 23-ի լուսադեմին բերման էին ենթարկվել:
Ա. Մանուկյանի խոսքով, ցուցարարների և Հանրապետության նախագահի միջև որևէ երկխոսություն չի կարող լինել, քանի որ մեծամասնությունը դա թույլ չի տալիս:
Դիմելով ոստիկաններին ասաց, որ իրենց պայքարը խաղաղ է, պետք չէ իմիտացիա ստեղծել, որ զինված հակամարտություն են պատրաստում. «Ունենք մեկ նպատակ՝ կասեցնել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը»:
Նախորդող հրապարակումներ՝
Ցուցարարները չեն ցանկանում լքել Բաղրամյանը. «Մենք հայտնի մարդկանց կարիքը չունենք»
Ցուցարարները քոչարի են պարում
Երևանի ոստիկանապետ. Կհամբերենք մինչև ժամը 10:00-ն
Բողոքի ակցիայի մասնակիցներն ու պատգամավորները ավլում են Բաղրամյան պողոտան (տեսանյութ)
Ցուցարարների և ոստիկանների միջև պատը կազմված է. «Նոր բռնությունն անթույլատրելի է»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան