Ցուցարարների և ոստիկանների միջև պատը կազմված է. «Նոր բռնությունն անթույլատրելի է»
ԱԺ նախկին ու ներկա պատգամավորները, մտավորականները, շոու բիզնեսի ներկայացուցիչները, փաստաբանները, լրագրողներն ու հոգևորականները Բաղրամյան պողոտայի սկզբանամասում պատ են կազմել ցուցարարների և ոստիկանների միջև:
«Մենք կմնանք այստեղ այնքան ժամանակ, քանի դեռ կա որևէ բռնության վտանգ, որպեսզի բացառենք բռնությունը: Եթե որևէ մեկը ցանկանա բռնություն գործադրել, պետք է անի մեր վրայով»,- հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ նոր բռնությունն անթույլատրելի է:
ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանն էլ ասաց, որ եկել են իրենց ներկայությամբ թույլ չտալ բռնություն:
Վիտամին ակումբի տղաներից Վաչեն նշեց, որ այն, ինչ կատարվել է այսօր լուսադեմին, ահավոր էր. «Պետք է բացառել»:
Հիշեցնենք, որ նախապես հայտարարվել էր, որ ԱԺ նախկին ու ներկա պատգամավորները, մտավորականները, շոու բիզնեսի ներկայացուցիչները, փաստաբանները, լրագրողները, հոգևորականները Բաղրամյան պողոտայում ցուցարարների և ոստիկանների միջև կենդանի պատ կազմելու համար հավաքվելու են Ազատության հրապարակում, այնուհետև միասին գնալու են Բաղրամյան պողոտա՝ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ կենդանի պատ կազմելու համար:Պատը կազմվում է մեկ նպատակով եւ մեկ կարգախոսով. բռնությունը պետք է բացառվի, կողմերից որեւէ մեկը բռնություն չպետք է կիրառի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան