Ցուցարարները չեն ցանկանում լքել Բաղրամյանը. «Մենք հայտնի մարդկանց կարիքը չունենք»
Չնայած արդեն ժամը տասն անցել է, սակայն ոստիկանները որևէ գործողության չեն դիմել: Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հայտարարել էր, որ ժամը 10:00-ին ոստիկանները դիմելու են գործողությունների:
Ակցիայի մասնակիցներին առաջարկվում է տեղափոխվել Ազատության հրապարակ՝ շարունակելու բողոքի ակցիան: Դերասան Հովհաննես Ազոյանն առաջարկեց տեղափոխվել Ազատության հրապարակ, սակայն մերժեցին ցուցարարները:
Նրանցից մեկն ասաց, որ իրենք հայտնի մարդկանց կարիքը չունեն, յուրաքանչյուրը եկել է իր համար և խորհուրդ տվեց իրենց չհամոզել. «Եթե չեն ցանկանում մնալ, կարող են հեռանալ»:
Ցուցարարները վստահեցնում են, որ մնալու են այնքան ժամանակ, քանի դեռ չի բավարարվել իրենց պահանջը՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշման կասեցում:
ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը զրուցում է ցուցարարների հետ:
Նշենք, որ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում ԱԺ նախկին ու ներկա պատգամավորները, մտավորականները, շոու բիզնեսի ներկայացուցիչները, փաստաբանները, լրագրողներն ու հոգևորականները կեսգիշերից սկսած պատ են կազմել ցուցարարների և ոստիկանների միջև:
Նախորդող հրապարակումներ՝
Ցուցարարները քոչարի են պարում
Երևանի ոստիկանապետ. Կհամբերենք մինչև ժամը 10:00-ն
Բողոքի ակցիայի մասնակիցներն ու պատգամավորները ավլում են Բաղրամյան պողոտան (տեսանյութ)
Ցուցարարների և ոստիկանների միջև պատը կազմված է. «Նոր բռնությունն անթույլատրելի է»
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան