Արա Ղազարյանը շնորհավորել է ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր ընտրված Հարությունյանին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող դատավորի թեկնածու, իրավաբան Արա Ղազարյանը շնորհավորել է հունիսի 23-ին ԵԽԽՎ-ում դատավոր ընտրված մյուս թեկնածու Արմեն Հարությունյանին:
«Շնորհավորում եմ Արմեն Հարությունյանին ՄԻԵԴ-ում դատավոր դառնալու կապակցությամբ։ Ուրախ եմ նրա համար, մաղթում եմ բեղմնավոր աշխատանք», -իր Facebook-յան էջում գրել է Արա Ղազարյանը։
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ԵԽԽՎ նիստի շրջանակներում ընտրության արդյունքներով՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության նոր դատավոր է ընտրվել Արմեն Հարությունյանը՝ ստանալով քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների բացարձակ մեծամասնությունը։ Քվեարկված 191 քվեաթերթիկից անվավեր է ճանաչվել 34-ը։ 157-ից Արմեն Հարությունյանի օգտին քվեարկել են 119-ը, Արա Ղազարյանի օգտին՝ 15, Լիանա Հակոբյանի օգտին՝ 23։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում