Արմավիր. Ծիրանի իրացման խնդիր մինչ այժմ չի եղել
Արմավիրցի այգետերերը գոհ են. ծիրանի իրացման խնդիր մինչ այժմ չեն ունեցել և մեկ արկղ ծիրանը շարունակում են վաճառել 4000 դրամով: Այս մասին Խանջյան, Հացիկ և Այգևան համայնքներ այցելած մարզպետին ասել են գյուղացիները:
Մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, գյուղացիներն ասել են` ա շխատելով մի քանի արտահանող կազմակերպությունների հետ մինչ այժմ որևէ խոչընդոտի չեն հանդիպել և կարողացել են ապահովել բերքի իրացումը:
Աշոտ Ղահրամանյանն էլ նշել է, որ այս տարի մարզում գյուղացիական տնտեսություններն առատ բերք են աճեցրել: Ըստ նրա` մարզում պտղատու այգիները կազմում են 8413 հա, որից 4156 հա ծիրանի այգիներ են: Մարզպետի խոսքով` միայն ծիրանի բերքն այս տարի կկազմի 45-50 հազար տոննա` այգետերերին ապահովելով շուրջ 4.5-5 մլրդ դրամի համախառն եկամուտ:
Նա նաև ասել է, որ հունիսի 29-ին մարզ է այցելելու Եվրոպայի ամենախոշոր մեծածախ առևտրի բազայի տնօրենը` ծանոթանալու մարզի ծիրանի, դեղձի, ինչպես նաև խաղողի այգիներին: Մարզպետի փոխանցմամբ` երկկողմ համագործակցություն սկսելու շուրջ ընդհանուր հայտարարի գալու դեպքում` մարզն իրացման շուկայում ձեռք կբերի նոր գործընկեր:
Նախորդող հրապարակում`
Միրգը շատ ընտանիքների համար ճոխություն է դարձել. Արտահանե՞լ, թե՞ ոչ
Արտահանվել է 27.276 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն