Բաղրամյան պողոտայում գունագեղ հովանոցներ են տեղադրվել
Երևանի կենտրոնում, Բաղրամյան պողոտայի առաջնային հատվածում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան շարունակվում է: Երթևեկության համար փակ փողոցի այդ հատվածում ցուցարարները տեղադրում են գունագեղ հովանոցներ` արևից պաշտպանվելու համար, մարդիկ զբոսնում են, զրուցում միմյանց հետ:
Աղբարկղերը, որոնցում առավոտյան Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քարեր էր փնտրում, նախկինի նման տեղադրված են փողոցում:
«Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը հայտարարեց, որ Չարենցավան քաղաքում այսօր ժամը 17:30-ին տեղի է ունենալու ավտոերթ, որի մասնակիցները կգան Երևան ու կմիանան տեղի ցույցի մասնակիցներին: Բացի այդ, Շուշանյանը հայտարարեց, որ ժամը 18:00-ին հավաք է նախատեսվում նաև Ազատության հրապարակում: Նաև ասաց, որ իրենք չեն հեռանա, և հրապարակի քաղաքացիները կարող են միանալ իրենց Բաղրամյան պողոտայում:
Նախորդող հրապարակումներ`
Ցուցարարները հետագա անելիքները դեռ չեն հստակեցրել
Ցուցարարները չեն ցանկանում լքել Բաղրամյանը. «Մենք հայտնի մարդկանց կարիքը չունենք»
Ցուցարարները քոչարի են պարում
Երևանի ոստիկանապետ. Կհամբերենք մինչև ժամը 10:00-ն
Բողոքի ակցիայի մասնակիցներն ու պատգամավորները ավլում են Բաղրամյան պողոտան (տեսանյութ)
Ցուցարարների և ոստիկանների միջև պատը կազմված է. «Նոր բռնությունն անթույլատրելի է»