Եվս մեկ ավտովթար Բաքվում. բրիտանացին զոհվել է, ևս երկուսը հոսպիտալացվել են
Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի տոնակատարությամբ զբաղվող ընկերության աշխատակիցը զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում: Այս միջադեպն արդեն առաջինը չէ Ադրբեջանի մայրաքաղաքում:
Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցիչ Գյունել Ահմեդովայի խոսքերով՝ Եվրոպական խաղերի տոնակատարությամբ զբաղվող ընկերության աշխատակիցը զոհվել է, ևս երկու բրիտանացիներ հոսպիտալացվել են:
Հիշեցնենք, որ նախկինում նման ևս մեկ դեպք է արձանագրվել: Հունիսի 11-ին Օլիմպիական ավանի տարածքում ավտոբուսը հարվածել էր ավստրիացի մարզուհիներին:
Եվրոպական առաջին խաղերը, որոնք այսուհետ կանցկացվեն 4 տարին մեկ անգամ, Բաքվում մեկնարկել են հունիսի 12-ին և կտևեն մինչև հունիսի 28-ը: Մրցումներին կմասնակցեն 50 երկրի ավելի քան 6000 մարզիկներ: