Պատգամավորները, մտավորականները ուզում են ցուցարարների և ոստիկանների միջև կենդանի պատ կազմել
ԱԺ նախկին ու ներկա պատգամավորներին, մտավորականներին, շոու բիզնեսի ներկայացուցիչներին, փաստաբաններին, լրագրողներին, հոգևորականներին կոչ են անում այսօր ժամը 00.45-ին լինել Երևանի Ազատության հրապարակում, Թումանյանի արձանի մոտ՝ միասին գնալու Բաղրամյան պողոտա՝ ցուցարարների և ոստիկանների միջև կենդանի պատ կազմելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«ԱԺ նախկին ու ներկա պատգամավորներ, մտավորականներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, փաստաբաններ, լրագրողներ, հոգևորականներ.
Այսօր ժամը 00.45-ին խնդրում ենք Ձեզ գալ Ազատության հրապարակ, Թումանյանի արձանի հարակից տարածք՝ միասին գնալու Բաղրամյան պողոտա՝ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ կենդանի պատ կազմելու համար:
Պատը կազմվում է մեկ նպատակով եւ մեկ կարգախոսով. բռնությունը պետք է բացառվի, կողմերից որեւէ մեկը բռնություն չպետք է կիրառի:
Այս հայտարարություն-կոչը, որն ուղղված է ԱԺ նախկին ու ներկա պատգամավորներին, մտավորականներին, շոու բիզնեսի ներկայացուցիչներին, փաստաբաններին, լրագրողներին, հոգեւորականներին անում եմ՝ դերասան Հայկ Մարությանի, դերասան Հովհաննես Ազոյանի, ԱԺ պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանի, Թեւան Պողոսյանի, Նիկոլ Փաշինյանի, Զարուհի Փոստանջյանի, Էդմոն Մարուքյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Տիգրան Ուրիխանյանի, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի, երգահան Եղիշե Պետրոսյանի, հեղինակ-կատարող Վահան Արծրունիի, փաստաբան Հայկ Ալումյանի, լրագրող Արամ Աբրահամյանի, դերասան Աշոտ Ադամյանի, երգիծաբան Սերգեյ Դանիելյանի, Վիտամին ակումբի անդամներ Արամ MP3-ի, Գարիկ Պապոյանի, Վաչե Թովմասյանի, Արման Խաչատրյանի, Տիգրան Գեւորգյանի, Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի անունից:
00.45-ին Երեւանի Ազատության հրապարակում, Թումանյանի արձանի մոտ»,- գրել է Է.Մարուքյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին