Գորիկ Հակոբյանի դրամական միջոցները վերջին մեկ տարում աճել են 10.2 միլիոն դրամով. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի դրամական միջոցները վերջին մեկ տարում աճել են միանգամից 10,2 միլիոն դրամով: Թե ի՞նչ ճանապարհով՝ անհայտ է. Հակոբյանի տարեկան աշխատավարձը կազմում է 9,1 միլիոն դրամ:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված՝ ԱԱԾ պետի 2014թ. տարեկան հայտարարագրի համաձայն, նա տարեսկզբին ունեցել է 28,3 մլն դրամ, իսկ արդեն տարեվերջին՝ 38,5 միլիոն: Դրանից ընդամենը 3 տարի առաջ 2011-ի տարեվերջին, ԱԱԾ պետի դրամական միջոցները կազմել են կրկնակի քիչ 19,6 մլն դրամ:
Նրա կինը` Գայանե Մելիքյանը, չի աշխատում, սակայն ստանում է նվիրատվություններ: 2014-ին նա 19 մլն դրամ նվիրատվություն է ստացել և նույնքան արժեքով էլ բնակարան գնել: Հայտարարագրած միջոցները 2014թ. տարեվերջին կազմել են 24,6 մլն դրամ՝ 1,7 միլիոնով ավելի, քան տարեսկզբին»: