Հայկական ծիրանը դեռ չի հասել Մոսկվա. «Ժողովուրդ»
Մոսկվայում բնակվող մեր հայրենակիցները երեկ «Ժողովուրդ»-ին տեղեկացրել են, որ իրենց մի քանի օր առաջ ասել են, թե հունիսի 20-ից սկսած հայկական խանութներից հնարավոր կլինի հայկական ծիրան գնել: Սակայն խանութներում դեռևս հնարավոր չէ հայկական ծիրան գտնել: Կասկածներ կան, որ արտահանվող ծիրանը կուտակվել է Հայաստանի սահմանին և ինչ-որ խնդիրների պատճառով դեռ չի արտահանվել: Չնայած պաշտոնապես հայտարարվել է, որ հունիսի 22-ի դրությամբ Հայաստանից արդեն 2 հազ. 500 տոննայից ավել ծիրան է արտահանվել, հիմնականում դեպի Ռուսաստան:
Տեղեկությունները ճշտելու համար «Ժողովուրդ»-ը դիմել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, որտեղից հայտնել են, որ ծառայության կողմից ոչ Բավրայի, ոչ Բագրատաշենի սահմանային հսկողության կետերում ծիրանի ոչ մի խմբաքանակ կամ բեռ արտահանման ընթացքում չի կանգնեցվել:
ՀՀ ֆինանսների նախարարությունից «Ժողովուրդ»-ին հայտնել են, որ այս օրերին չձևակերպված բեռ չի եղել, և որևէ խնդիր չկա:
«Կարելի է կարծել, որ Ռուսաստանում հայկական ծիրանի պահանջարկն այնքան մեծ է, որ արտահանված ապրանքը ճանապարհին սպառվում է և այդպես էլ չի հասնում ՌԴ մայրաքաղաք»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան