Կառավարությունը փորձում է «Եվրազես»-ի հիմնադրամից վարկ ստանալ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ռուսական որոշակի շրջանակներում ակտիվ քննարկվում է այն տեղեկությունը, ըստ որի՝ ՀՀ Կառավարությունը փորձում է «Եվրազես»-ի հիմնադրամից 1.5-2 մլրդ դոլարի չափով վարկ ստանալ: Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Կառավարությունը քննարկում է տարբեր վարկային ծրագրեր բոլոր դոնորների հետ:
Բոլոր բանակցությունները տարվում են օրենքի տառին համապատասխան և չեն կարող գերազանցել օրենքով նախատեսված սահմանները, ինչը նշանակում է, որ 1.5 -2 մլրդ դոլար վարկ վերցնելու վերաբերյալ որևէ խոսակցություն իսկ չի կարող լինել: ԵՏՄ վարկեր չի տրամադրում, առավել ևս նախարարները այդ առումով որևէ գործառույթ չունեն: Հայաստանում տեղի են ունենում ինտենսիվ քննարկումներ ԵՏՄ հանձնաժողովի անդամների՝ նախարարների հետ իրենց գործունեությանը վերաբերող ոլորտներում»:
Այլ կերպ ասած, գումար փնտրում են, բայց ոչ այնքան, որքան շրջանառվող լուրերում է նշվում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան