Բերման ենթարկվածներ չկան. ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանը հերքում է Վաղինակ Շուշանյանին
«Բերման ենթարկված ցուցարարներ չկան»,-դիմելով ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացողներին՝ ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը՝ հերքելով քիչ առաջ ամբիոնից ելույթ ունեցած մեկ այլ ակտիվիստ Վաղինակ Շուշանյանին, ով հայտարարել էր, թե Բաղրամյան պողոտայից ցուցարար է բերման ենթարկվել:
Panorama.am կապ հաստատեց նաև ոստիկանության մամուլի ծառայության հետ, որտեղից ևս հերքեցին բերման ենթարկվածների մասին լուրը:
Նախորդիվ՝
«Այսօր որևէ մեկը բերման չի ենթարկվել». Քննչական կոմիտե