Մեր այստեղ լինելու կարգախոսն է «ոչ բռնությանը». Էդմոն Մարուքյան
«Մեր նպատակն է եղել, որ թույլ չտանք որևէ բռնություն և կարծում եմ՝ մեր առաքելությունը կատարվել է»,-Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Գիշերն այստեղ եմ եղել, ընդամենը մի քանի ժամով եմ հեռացել: Այսօր որքան էլ կկարողանամ, կմնամ այստեղ»,-ասաց նա:
Նա նկատեց, որ ոստիկանությունը շատ խաղաղ է տրամադրված:
«Մեր այստեղ լինելու կարգախոսն է «ոչ բռնությանը», մենք հավաքը չենք քաղաքականացնում»,-նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որ միայն մեկ խնդիր է տեսնում, որ քաղաքացիական ակցիան չունի խողովակներ, որով իրենց պահանջները կարող են ներկայացնել:
Բաղրամյան պողոտայում գտնվող պատգամավոր Թևան Պողոսյանն էլ հայտնեց, որ ինչպես երեկ, այս գիշեր էլ այստեղ է լինլու՝ բռնություններ թույլ չտալու նպատակով:
Նախորդող հրապարակում՝
Բերման ենթարկվածներ չկան. ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանը հերքում է Վաղինակ Շուշանյանին
Չարենցավանից մեկնարկած ավտոերթն արդեն Երևանում է
Ոստիկանությունը դրսևորում է հանդուրժողականություն. Վ. Օսիպյան
Դուք հիմա մեծ գործ եք անում մեր ազգի համար. Բագրատյանը՝ ցուցարարներին
«Պայմանավորվել ենք ոստիկանության հետ». «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ
Բաղրամյան պողոտայում իրավիճակը խաղաղ է, ցուցարարները շարունակում են երգել
Բաղրամյան պողոտայում աղբամաններով բարիկադների թիվը պակասեց
Բաղրամյան պողոտայում գունագեղ հովանոցներ են տեղադրվել
Ցուցարարները հետագա անելիքները դեռ չեն հստակեցրել
Ցուցարարները չեն ցանկանում լքել Բաղրամյանը. «Մենք հայտնի մարդկանց կարիքը չունենք»
Ցուցարարները քոչարի են պարում
Երևանի ոստիկանապետ. Կհամբերենք մինչև ժամը 10:00-ն
Բողոքի ակցիայի մասնակիցներն ու պատգամավորները ավլում են Բաղրամյան պողոտան (տեսանյութ)
Ցուցարարների և ոստիկանների միջև պատը կազմված է. «Նոր բռնությունն անթույլատրելի է»