Քաղաքական 14:09 24/06/2015

Ադրբեջանը պատանդ է վերցրել Եվրոպայի Խորհրդին. Նաիրա Զոհրաբյան

Երեկ ուշ երեկոյան ԵԽԽՎ-ում ավարտվել է Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ զեկույցի քննարկումը։ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնել իր ելույթը, որտեղ ԵԽԽՎ-ին մեղադրել է «ստոկհոլմյան սինդրոմով» տապառելու մեջ՝ նշելով, որ Ադրբեջանը պատանդ է վերցրել Եվրոպայի Խորհրդին։

ԲՀԿ լրատվական ծառայությունից ներկայացնում են Նաիրա Զոհրաբյանի ելույթը.

«Ես չեմ պատրաստվում խոսել Ադրբեջանում տիրող սուլթանական կարգերի մասին։ Ես չեմ ցանկանում խոսել ադրբեջանական բանտերում գտնվող ադրբեջանցի լրագրողների ու հասարակական գործիչների մասին, որոնց թիվը, ըստ ադրբեջացի իրավապաշտպանների, արդեն անցնում է 80-ը։ Ես չեմ խոսելու նաեւ ադրբեջանցի որոշ քաղբանտարկյալների առողջական վիճակի մասին, որը այլեւս ծայրահեղ է։ Ես չեմ ցանկանում խոսել նաեւ այն մասին, որ եթե ԵԽ անդամ Ադրբեջանում որեւէ մեկը համարձակվում է անգամ ամենաթեթեւ քննադատության ենթարկել ալիեւյան կլանին, անմիջապես հռչակվում է թմրամոլ, խուլիգան, հարկերից խուսափող ու հայտնվում բանտում։

Ինձ ուղղակի ցնցեց այս անպարկեշտ ու խայտառակ զեկույցը, որը պատրաստել են մեզ բոլորիս իրենց բացահայտ կողմնորոշմամբ հայտնի Ագրամունտն ու Իվինսկին։ Իհարկե, կարծում եմ, այս դահլիճում չկա գեթ մեկ մարդ, ով տեղեկանալով, թե ովքե՞ր են Ադրբեջանի հարցով համազեկուցողները, անկեղծորեն զվարճացած չլինի։ Պարզվում է, Իվինսկու եւ Ագրամունտի համար իրենց զեկույցը գրելու ամենահավաստի աղբյուրը ադրբեջանական ԱՊՊԱ լրատվական գործակալությունն է եղել։ Եւ մեր հարգարժան համազեկուցողները միանում են ադբեջանական ԱՊՊԱ-ին՝ մեղադրելով Հայաստանին՝ «ժողովրդավարության փարոս» Ադրբեջանի դեմ ապատեղեկատվություն տարածելու մեջ, որպեսզի Բաքվում տեղի ունեցող առաջին Եվրոպական խաղերը տապալվեն։ Պարզվում է՝ հայկական լոբբին եւ մի քանի արեւմտամետ հասարակական կազմակերպություն, ինչպես նշում են հանրահռչակ համազեկուցողները, չարամտորեն չափազանցնում են Ադրբեջանում մարդու իրավունքների,մամուլի ազատության, կոռուպցիայի եւ ժողովրդավարության հետ կապված խնդիրները։Ինչպիսի դարակազմիկ մառազմ։ Ինչ վերաբերում է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից հրապարակված փաստերին՝ Ադրբեջանում տիրող խայտառակ հակաժողովրդավար վիճակի վերաբերյալ, ապա այստեղ եւս մեր համազեկուցողների հոգուն առավել հոգեհարազատ է եղել ադրբեջանական ԱՊՊԱ գործակալության մեկնաբանությունը, ըստ որի՝ նշյալ կազմակերպությունները աղավաղում են Ադրբեջանի ներքին քաղաքականությունը եւ մոլորեցնում են միջազգային հանրությանը։ Իհարկե, հասկանալի է, որ այս երկու գործիչների համար ամենահավաստի աղբյուրը ոչ թե բանտերում լցված լրագրողներն ու քաղաքացիական ակտիվիստներն են, այլ անձամբ Իլհամ Հեյդարովիչ Ալիեւը։ Հասկանալի է նաեւ, թե ինչո՞ւ են Ագրամունտն ու Իվինսկին Ադրբեջանի մասին զեկույցում հղում անում իրենց դաշնակից Բոբ Ուոլթերի մեկ այլ խայտառակ նախաձեռնությանը՝ փորձելով խեղաթյուրել փաստերը։

Հարգելի գործընկերներ, որքա՞ն պիտի դեռ մենք թույլ տանք, որ ահա այսպես հրապարակայնորեն անարգեն մեր կառույցը։ Եթե, իհարկե, մենք որոշել ենք հարգել մեր կառույցի հիմնարար արժեքները եւ Եվրոպայի խորհուրդը վերջնականապես չվերածել մի ինչ-որ կիսանավթային սուլթանության դուստր ձեռնարկության։ Ես միանում եմ Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հայտարարությանը, որ բռնապետությունները տեղ չունեն Եվրոպայում։ Այլապես, տպավորություն է ստեղծվում, որ մեր կառույցում սկսում է գործել ստոկհոլմյան սինդրոմը, երբ պատանդը սկսում է պաշտպանել իրեն պատանդ վերցնողին։ Պատանդ վերցնողը, տվյալ դեպքում, կարծում եմ, հասկացաք, որ Ադրբեջանն է»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}