Ներկայացվել է «Նաիրիտ» ՓԲԸ-ի հետագա շահագործման վերջնական հաշվետվությունը
Այսօր, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի աշխատակազմը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն է ներկայացրել՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության վերաբերյալ վերջնական հաշվետվությունը։
ՀԲ-ի կողմից իրականացվող գնահատման գործընթացն ի սկզբանե եղել է բաց և հրապարակային: Հավատարիմ այդ սկզբունքին՝ հաշվետվությունը հայերեն և անգլերեն լեզուներով տեղադրված է նախարարության պաշտոնական կայքում:
ԷԲՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունը դիմել էր ՀԲ-ին՝ գործարանի կենսունակությունը գնահատելու խնդրանքով:
Ուսումնասիրությունները իրականացրել են «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության փորձագետները, որոնք ամփոփվել են Համաշխարհային բանկի կողմից: «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման նպատակահարմարությունը, ֆինանսական ու տեխնիկական համապարփակ փաստարկված գնահատումը ՀՀ կառավարության համար հիմք կհանդիսանան քննարկման, ինչպես նաև որոշում կայացնելու համար:
Հիմնավորումները հասանելի են բոլորին և ցանկացողները կարող են դրանց մանրամասն ծանոթանալ ՀՀ ԷԲՊ նախարարության պաշտոնական կայքում:
Նախորդող հրապարակում՝
«Նաիրիտ»-ի շահագործման վերաբերյալ վերջնական հաշվետվությունը կհրապարակվի առաջիկա օրերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան