
ԵԽ հանձնակատարը մտահոգություն է հայտնում ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման համար
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Նույժնիեկսն իր մտահոգությունն է հայտնել նախօրեին Երևանում ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների բողոքի ակցիան ցրելու ժամանակ կիրառված ուժի վերաբերյալ։
Հանձնակատար Մույժնիեկսն իր ֆեյսբուքյան և թվիթերի էջում գրել է. «Այն տեղեկատվությունը, որ ես ստացել եմ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի, նրանց կալանավորման և սարքավորումների վնասման վերաբերյալ, մտահոգիչ են։ Լրատվամիջոցները պետք է կարողանան աշխատել անվտանգ և ազատ միջավայրում։ Ես Հայաստանի իշխանություններին կոչ եմ անում՝ հարգել մարդու իրավունքների միջազգային պարտավորությունները, հատկապես կապված խաղաղ հավաքների ազատության և ազատ ատահայտման հետ, և դիտարկել իրավապահ մարմինների կողմից բողոքի ակցին ցրելու և կալանավորումների ժամանակ դեպքերի հնարավոր չարաշահումները»: