«Այսօր որևէ մեկը բերման չի ենթարկվել». Քննչական կոմիտե
Այս պահին Բաղրամյան պողոտայում ընթացող բողոքի ակցիա ընթացքում ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը հայտարարեց, թե այսօր ցուցարար է բերման ենթարկվել, որը մեղադրվում է խուլիգանության մեջ:
Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից Panorama.am-ի հետ զրույցում հերքեցին լուրը:
«Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում որևէ մեկն այսօր բերման չի ենթարկվել, կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձ չկա»:
Նշենք, որ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման կասեցումը պահանջով նստացույցը: Ոստիկանությունը պահպանում է հասարակական կարգը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան