Մարդ, ով 10 ժամից ավելի կանգնած է Բաղրամյան պողոտայում, PR-ի խնդիր չունի. Թևան Պողոսյան
Ցանկացած մարդ, ով առնվազն 10 ժամից ավելի կանգնած է Բաղրամյան պողոտայում, ապա PR-ի խնդիր չունի: Այս մասին այսօր Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով որոշ ակտիվիստների այն տեսակետին, թե հատկապես շուուբիզնեսի ներկայացուցիչները Բաղրամյան պողոտա են եկել իրենց PR-ի համար:
Թ.Պողոսյանը բերեց դերասան Հովհաննես Ազոյանի օրինակը, ով երեկվանից եղել է ակցիայի մասնակիցների կողքին և այս պահին էլ գտնվում է Բաղրամյան պողոտայում:
«Մարդիկ կարող են PR անել, բայց ոչ այդպես: Հետևելով Հ.Ազոյանի խոսքերին, ինչպես նաև քննարկումներին, դրանցում PR էլեմենտ չկա, դա ավելի շատ մտահոգված, սրտացավ մարդու պահվածք է: Վստահ եմ, որ բոլորն են այդպես, իհարկե չի բացառվում, որ մեկ կամ երկու հոգի այդ նպատակով են ակցիային մասնակցում, բայց առաջին 10 րոպեն միգուցե PR-ի խնդիր է, բայց դրանից հետո PR չկա»,- ասաց Թ.Պողոսյանը:
Ինչ վերաբերում է ակտիվիստների վրդովմունքին, երբ Բաղրամյան պողոտայում տեսան ՀՀԿ-ականներին և նրանց առաջարկեցին հեռանալ այնտեղից, Թ.Պողոսյանը նշեց, որ դա ինչ-որ չափով արձագանք է իշխող կուսակցության վարած քաղաքականությանը:
«Բայց ես կարծում եմ, որ ավելի լավ է այդ մարդիկ գան այնտեղ և նույն երիտասարդները ինչպես ոստիկանների հետ են կարողանում իրավական, քաղաքական լեզվով վիճել, այնպես էլ այդ բոլոր խնդիրները բարձրացնեն ՀՀԿ-ականների առաջ: Երբ մամուլից են տեղեկանում, ապա այլ ձևով են ընկալում, իսկ երբ տեղում են խնդրին ծանոթանում, ապա ավելի խորքային են այդ ամենը տեսնում»,- նշեց պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները