Օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկու մոտ գլխուղեղի քաղցկեղ է հայտնաբերվել
Համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկու գլխուղեղում քաղցկեղ է հայտնաբերվել: Ինչպես հայտնում է Газета.Ru-ն, այս մասին նշված է Դ. Խվորոստովսկու պաշտոնական ֆեյսբուքյան էջում:
«Ափսոսանքով տեղեկացնում ենք, որ Դմիտրին ստիպված է այս պահից մինչև օգոստոսի վերջ չեղյալ հայտարարել բոլոր ելույթները։ Վերջերս նա առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի, իսկ հիմա նրա մոտ գլխուղեղի քաղցկեղ է ախտորոշվել։ Թեև ձայնը նորմալ վիճակում է, սակայն նա լուրջ խնդիրներ ունի հավասարակշռության հետ: Դմիտրին բուժումը կսկսի այս շաբաթ, նա բավականին լավատեսորեն է տրամադրված»,- նշված է հայտարարությունում: