Ձևավորվում է քաղաքացիական հասարակություն, որը կկարողանա վաղն ինքնուրույն լուծել իր խնդիրները. Երվանդ Մանարյան
«Հասարակությունը սկսել է ձևավորվել և արդեն քաղաքացիական է դառնում»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին:
«Դժվար է միանշանակ գնահատական տալ, թե ով ի՞նչ է ասում, ի՞նչ է անում: Սա ընթացք է, մենք տեսնում ենք, որ երիտասարդները ակտիվ քաղաքացիներ են դառնում, ուստի` ի՞նչ են անում, նրանց արածը վաղն ինչպե՞ս կգնահատվի, դա բոլորվին այլ հարց է»,- նշեց Ե.Մանարյանը:
Նրա խոսքերով՝ հասարակությունը բաղկացած է տարբեր տարիքի դասակարգերից, մեկի համար այնպիսի շրջան է, որ այս բողոքը կարող է համարվել ոչ շատ արդարացի, մյուսի համար՝ արդարացի: Սակայն, ըստ դերասանի, կարևորն այն է, որ ձևավորվում է քաղաքացիական հասրակություն, որը կկարողանա վաղն ինքնուրույն լուծել իր խնդիրները. «Ինչքան էլ հարևանները հզոր լինեն, մեծ լինեն և ինչքան էլ մենք փոքր ենք, բայց մենք հասարակություն ենք և մեր հարցերը մենք ենք լուծելու: Կարծում եմ, որ այսօրվա ակցիան էլ շատ նորմալ երևույթ է»,- ասաց Երվանդ Մանարյանը:
Դերասանը խոստովանեց, որ էությամբ անհանգիստ մարդ է, սիրում է դուրս գալ, խառնվել, բայց հիմա շատ ավելի հանգիստ է, քանի որ երիտասարդները գիտեն՝ ինչ են ուզում անել:
«Կստացվի՝ կստացվի, չի ստացվի՝ թող չստացվի: Դա նորմալ երևույթ է, պետք է ուրախանալ, որ էդպիսին է դառնում մեր հասարակությունը: Եթե պայքար չկա, ուրեմն մեռած մարմնի հետ գործ ունենք»,- նշեց Ե.Մանարյանը:
Թեմային առնչվող հրապարակումներ՝
Տիգրան Մանսուրյան. Հարցը նախ պետք է քննարկվեր
Որտե՞ղ է այսօր մտավորականությունը
Գինոսյանն` իրեն բերման ենթարկելու մասին
Վարդան Պետրոսյանը միացել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարին
Սերգեյ Դանիելյան. Մի մուծեք, թող տրաքի այդ կազմակերպությունը
Մտավորականները՝ բողոքի ակցիաների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան