Ոստիկանապետը Փաշինյանին ասել է, որ ԶԼՄ-ների վնասված գույքի մի մասը փոխհատուցվել է, մյուս մասն էլ կփոխհատուցվի
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով այս պահին գտնվում է Բաղրամյան պողոտայում, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում, խոսելով հունիսի 23-ի լուսադեմին ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով լրագրողներին հասցված գույքային վնասի մասին, ասաց, որ ԶԼՄ-ների վնասված գույքի մի մասը գտնվել է, մի մասն արդեն փոխհատուցվել է, իսկ մյուս մասն առաջիկայում կփոխհատուցվի:
Նշենք, որ հունիսի 23-ի լուսադեմին ոստիկաններն, ովքեր մինչ այդ հայտարարում էին, որ Բաղրամյան պողոտայում նստացույց հայտարարած քաղաքացիների հավաքն անօրինակ է, ջրցան մեքենաներ գործի դրեցին և բռնի ուժ կիրառեցին փողոցում նստած երիտասարդների նկատմամբ: Միջադեպի հետևանքով ավելի քան 200 մարդ, այդ թվում` լրագրողներ, տեղափոխվեցին ոստիկանության տարբեր շրջանների բաժիններ, վնասվեց լրագրողներից շատերի տեխնիկան:
Նախորդող հրապարակում`
«Ոստիկանությունը կվերականգնի լրագրողներին պատճառված նյութական վնասները». Վլադիմիր Գասպարյան