Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը կարծում է, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ իրականացվող ակցիան պատվիրված է. «ՀԺ»
Երևանի ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը հանիսի 23-ին ոստիկանական ուժերի կողմից խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները համարում է իրավաչափ, իսկ ակցիան՝ պատվերով:
Պատասխանելով «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ոստիկանների գործողությունները, Վարդազարյանն ասել է. «Ոստիկանների գործողությունները ոչ միայն համապատասխանում էին բոլոր օրենքներին... Գործողությունից առաջ բազմաթիվ զգուշացումներ են եղել... Իսկ այն հանգամանքը, որ նախագահի հետ այդ հարցի շուրջ մտքերի փոխանակում անելու առաջարկ է արվել երկու անգամ և մերժվել, նշանակում է, որ պատվերի մեջ դա նախատեսված չէր: Հաջողություն»:
Նշենք, որ Վարդազարյանը ՀՀ ժող. արտիստ է, արվեստի վաստակավոր գործիչ և Երևանի պատվավոր քաղաքացի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան