Լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքերի առթիվ ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում
Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ին լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում: Այդ մասին Panorama.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից: Առայժմ քրեական գործ հարուցված չէ:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումները, տեսագրությունները, ինչպես նաև Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի գրությունը ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` համապատասխան ընթացք տալու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան