Ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ
Բաղրամյան պողոտայում էլելտրաէներգիայի սակագնի դեմ բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ:
Պատճառն այն էր, որ Բաղրամյան պողոտայում «Սանիտեկ» ընկերության աղբատար մեքենայի վրա էին բարձրացել որոշ երիտասարդներ, ինչն էլ
զայրացրեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:
Նրանցից մեկին Օսիպյանը նախ ասաց, որ իր հետ ագրեսիվ չխոսի, վերջինս էլ նշեց, որ բարձր տոնայնությունը չպետք է ագրեսիայի հետ շփոթել:
Երիտասարդներից մեկն էլ Օսիպյանի հետ վիճող տղային խնդրեց, որ չբորբոքվի, քանի որ այսքան մարդու համար են պատասխանատու:
Բնապահպան Եղիա Ներսիսյանն էլ, ով նույնպես մասնակցում է բողոքի ակցիային, Վ.Օսիպյանին ասաց՝ եթե գտնում են, որ տվյալ երիտասարդը սադրող է, ապա լավ կլինի ոստիկանները նրան հեռացնեն Բաղրամյան պողոտայից:
Այս փոքր բանավեճից հետո ամեն ինչ հարթվեց: Ցուցարարները խոստացան, որ այսուհետ ավելի ուշադիր կլինեն: