Սահակաշվիլին պատմել է, որ հրաժարվել է 200 հազար դոլարանոց աշխատանքից
Օդեսսայի նահանգապետ Միխայիլ Սահակշվիլին պատմել է, որ մինչ այս պաշտոնին նշանակվելը բարձր աշխատավարձով աշխատել է ամերիկյան ինստիտուտներից մեկում: «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին Վրաստանի նախկին նախագահը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Ում հետաքրքրում է, իմ ամերիկյան աշխատավարձը կազմել է մոտ 200 հազար դոլար, դա դասախոսությունների ու հրապարակային ելույթների համար էր ինձ վճարվում: Ես ու իմ ընկերները պետական ծառայություն իրականացնում ենք ոչ փողի համար, հանրությանը ծառայելը միշտ ավելի կարևոր է, քան փողը»,-ասել է նա, վստահություն հայտնելով, որ ուկրաինացի պաշտոնյաններն ավելի բարձր կվարձատրվեն, երբ կոռուպցիան հաղթահարվի:
Որպես ասվածի ապացույց Սահակշվիլին տեղադրել է եկամուտների մասին տեղականքը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան