ԻԼԻՊ-ը կրկին հարձակվել է Քոբանիի վրա
«Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինները նոր հարձակում են իրականացրել թուրք-սիրիական սահմանին` Ռաքքա նահանգ մոտակայքից հետ մղելով Սիրիայի բանակին և քրդական ուժերին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
ԻԼԻՊ-ը հարձակվել է նաև Քոբանի քաղաքի վրա, որը թեժ մարտերից հետո այս տարվա հունվարի վերջից քրդերի ձեռքում էր: Իսլամիստները նախ պայթեցրել են ականապատ մեքենան, այնուհետ երեք կողմից հարձակվել: Պայթյունի հետևանքով զոհվել է մեկ տասնյակից ավելի մարդ:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում քրդական «Ժողովրդական պաշտպանական ջոկատներ» աշխարահազորը մեծ հաջողությունների էր հասել ԻԼԻՊ-ի դեմ պայքարում` Թուրքիայի հետ սահմանային գոտում գրավելով Թել Աբյադ քաղաքը, իսկ Ռաքքայում` կարևորագույն ռազմաբազա: