Երեք բուհերի ռեկտորների ընտրության արդյունքները հաստատվեցին
ՀՀ կառավարությունը հաստատեց Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամի ռեկտորների ընտրության արդյունքները:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց ռեկտորներին ընտրության արդյունքների առթիվ և մաղթեց բեղմնավոր աշխատանք:
Նշենք, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնում հաստատվեց Արամ Սիմոնյանը, ՀՊՃՀ-ի ռեկտորի պաշտոնում՝ Ոստանիկ Մարուխյանը, իսկ բժշկական համալսարանի ռեկտորինը՝ Միքայել Նարիմանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում