Վարդան Պետրոսյանը բժիշկների հսկողության տակ է
Դերասան Վարդան Պետրոսյանը, որը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հունիսի 24-ից հացադուլ էր հայտարարել ի պաշտպանություն «Ոչ թալանին» նախաձեռնությանը, գտնվում է բժիշկների հսկողության տակ, վիճակը բավարար է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱՆ ՔԿՀ վարչության լրատվական ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանը:
Հացադուլի մասին դիմումը ՔԿՀ ղեկավարությանը Վարդան Պետրոսյանը ներկայացրել էր երեկ:
«Ես ֆիզիկապես այդտեղ չեմ, բայց այսպես կարող եմ իմ զորակցությունը հայտնել բողոքի բոլոր մասնակիցներին»,- ՔԿՀ-ից փոխանցել էր Վարդան Պետրոսյանը:
Նախորդող հրապարակում`
Վարդան Պետրոսյանը միացել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարին