«Ընդդիմանալուց առաջ մի պահ կանգնեք». ՀՀ ոստիկանապետը` ցուցարարներին
«Եկել եմ տեսնելու՝ ինչ է կատարվում, հանկարծ արտառոց բաներ չլինեն»,-ասաց Բաղրամյան պողոտայի սկզբնամասում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիա անող քաղաքացիներին մոտեցող ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ նպատակով է եկել:
Այնուհետև ոստիկանապետը շարունակեց իր խոսքը. «Տեսնո՞ւմ եք ինչ լավ է, որ այնուամենայնիվ որոշակի կազմակերպվածություն կա, որ աղբամաններն են մաքրվել: Ամեն ինչ նորմալ է: Եղեք խաղաղության մեջ և ամեն ինչ նորմալ կլինի»:
Մոտանելով ցուցարարներին, Վ. Գասպարյանն ասաց. «Եթե այս հարցերում միակամ լինեք, մյուս հարցերն իրենց ընթացքով կգնան: Եթե ինքներդ ձեզ տեր չկանգնեք, ձեր միջից չմաքրեք ամեն տեսակ սխալ բան, հաստատ իմացեք` ոստիկանության մեջ դա չկա ու չի լինելու: Մի քիչ ընդդիմացաք սկզբից, բայց հետո հասկացաք, որ ճիշտ է, չէ՞: Եկեք ընդդիմանալուց առաջ մի պահ կանգնեք ու նոր գնացեք առաջ»:
Բաղրամյան պողոտայի սկզբնամասում շարունակվում է հունիսի 22-ից սկսված էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ քաղաքացիների բողոքի հավաքը: Քաղաքացիների միակ պահանջն է՝ կասեցնել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը:
Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին տեղի ունեցած նիստում մասնակի բավարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը. օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա ոչ թե 17 դրամով, այլ 6,93 դրամով:
Նախորդող հրապարակումներ՝
Գիշերը Բաղրամյան պողոտայում խաղաղ է եղել. Թևան Պողոսյան
Ոստիկանապետը Փաշինյանին ասել է, որ ԶԼՄ-ների վնասված գույքի մի մասը փոխհատուցվել է, մյուս մասն էլ կփոխհատուցվի
«Ոստիկանությունը կվերականգնի լրագրողներին պատճառված նյութական վնասները». Վլադիմիր Գասպարյան
Ակցիայի մասնակիցների շարքերում սադրիչներ կան, նրանցից մեկը երևի ուկրաինուհի է. փոխոստիկանապետ
Բողոքի «դեմքը» (լուսանկարներ)
Մեր այստեղ լինելու կարգախոսն է «ոչ բռնությանը». Էդմոն Մարուքյան
Բերման ենթարկվածներ չկան. ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանը հերքում է Վաղինակ Շուշանյանին
Չարենցավանից մեկնարկած ավտոերթն արդեն Երևանում է
Ոստիկանությունը դրսևորում է հանդուրժողականություն. Վ. Օսիպյան
Դուք հիմա մեծ գործ եք անում մեր ազգի համար. Բագրատյանը՝ ցուցարարներին
«Պայմանավորվել ենք ոստիկանության հետ». «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ
Բաղրամյան պողոտայում իրավիճակը խաղաղ է, ցուցարարները շարունակում են երգել
Բաղրամյան պողոտայում աղբամաններով բարիկադների թիվը պակասեց
Բաղրամյան պողոտայում գունագեղ հովանոցներ են տեղադրվել
Ցուցարարները հետագա անելիքները դեռ չեն հստակեցրել
Ցուցարարները չեն ցանկանում լքել Բաղրամյանը. «Մենք հայտնի մարդկանց կարիքը չունենք»
Ցուցարարները քոչարի են պարում
Երևանի ոստիկանապետ. Կհամբերենք մինչև ժամը 10:00-ն
Բողոքի ակցիայի մասնակիցներն ու պատգամավորները ավլում են Բաղրամյան պողոտան (տեսանյութ)
Ցուցարարների և ոստիկանների միջև պատը կազմված է. «Նոր բռնությունն անթույլատրելի է»