Ալեքսանդր Արզումանյան. ՀԷՑ-ի աուդիտը ինքնաբերաբար նշանակում է, որ որոշումը կասեցվում է
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում միջազգային աուդիտ անցկացնելու մասին հայտարարությունը «նշանակում է, որ ինքնաբերաբար կասեցվում է այս (սակագնի թանկացման մասին) որոշումը: Եթե մենք հիմա աուդիտ ենք անցկացնում, դա նշանակում է, որ սակագնի բարձրացնելու գործընթացը կասեցվում է, ստուգեն, պարզեն իրավիճակը, տեսնեն որքանով է դա համապատասխանում աուդիտի ձեռք բերած թվերին, որից հետո նոր հնարավոր է խոսել գնի բարձրացման կամ իջեցման մասին»:
Այս մասին այսօր երեկոյան Երևանում շարունակվող բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ մեկնաբանելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ՀԷՑ-ի մանրազնին աուդիտի անցկացման հնարավորության մասին հայտարարությունը, որը վերջինս արել էր հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:
«Ցույցը ցրելուց անմիջապես հետո, երբ մենք ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի մոտ խորհրդակցության էինք, մենք առաջարկեցինք, որ անհրաժեշտ է միջազգային աուդիտ անցկացնել, որ հասարակությունը վստահի կայացրած որոշմանը», - հավելել է Արզումանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան