Դեսպան. Ճապոնիան պատրաստակամ է ընդլայնել Հայաստանի առողջապահության ոլորտում համագործակցությունը
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին:
Շնորհավորելով նորանշանակ դեսպանին` նախարարը նշել է, որ Հայաստանի առողջապահության բնագավառում Ճապոնիայի ժողովրդի և Ճապոնիայի կառավարության (Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության (JICA) միջոցով) անհատույց օգնությամբ իրականացվել է դրամաշնորհային երեք ծրագիր:
«Անգնահատելի է Ձեր աջակցությունը Հայաստանի առողջապահական հիմնարկների տեխնիկական վերազիննման գործում»,- նշել է Արմեն Մուրադյանն ու կարծիք հայտնել, որ համատեղ ծրագրերը շարունակական կլինեն:
Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նախարարը բարձր է գնահատել «Թոշիբա մեդիքալ սիսթեմ» ճապոնական ընկերության կողմից մեր երկրում կատարված աշխատանքը, գրանցված հաջողություններն առողջապահական ոլորտում:
Դեսպանն ընդգծել է, որ Ճապոնիայի կառավարությունը պատրաստակամ է ընդլայնել Հայաստանի առողջապահության ոլորտում համագործակցությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա