Նստացույց անող քաղաքացիները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհված զինվորի հիշատակը
Բաղրամյան պողոտայի սկզբնամասում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները մեկ րոպե լռությամբ հարգեցին այսօր հակառակորդի կրակոցից զոհված ՀՀ ԶՈւ- երի զինծառայող շարքային պայմանագրային Արման Եփրեմյանի հիշատակը:
Հիշեցնենք, որ այսօր հակառակորդը ՀՀ Նախիջևանյան սահմանի Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաև մեծ տրամաչափի զենքեր, ակտիվ կրակ է վարել: Հայկական կողմի պատասխան կրակից հետո հակառակորդը կրել է բազմաթիվ կորուստներ, սակայն մարտի ընթացքում զոհվել է նաև ՀՀ ԶՈւ- երի զինծառայող շարքային պայմանագրային Արման Մայիսի Եփրեմյանը, ծնված 1987թ: