Ակցիան փակուղում է. հնարավոր ելքեր

«Ոչ թալանին» նախաձեռնության ակցիայի հետևանքով, կարծես, պատային վիճակ է ստեղծվել: Մի կողմից ակցիայի մասնակիցները վերջնագրային լեզվով պահանջ են ներկայացրել՝ կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը, մյուս կողմից՝ կառավարությունը հայտարարել է սակագնի վերանայման անհնարինության մասին:

Անկախ իրավիճակի բնույթից, հասկանալի է, որ ինչ-որ պահի պետք է ինչ-որ հանգուցալուծում լինի: Ուստի բոլորի, և առաջին հերթին՝ ակցիայի մասնակիցների խնդիրն է, որպեսզի այդ հանգուցալուծումը ցավալի չլինի որևէ մեկի համար, նաև չվնասի երկրի հեղինակությանն ու գրավչությանը:

Թեև վստահ եմ, որ ներքոշարադրյալը ճնշող մեծամասնության կողմից հավանության չի արժանանա, այդուհանդերձ իմ պարտքն եմ համարում հրապարակային ձևով որոշ առաջարկներ ներկայացնել, որոնք

ա) ակցիայի մասնակիցների պայքարը կդարձնեն արդյունավետ,

բ) կբացառեն իրադարձությունների բոլոր կողմերի համար անցանկալի զարգացումները,

գ) արտերկրում չեն ստվերի Հայաստանի արդեն ձևավորած դրական իմիջը:

Հետագա անելիքները հստակեցնելու համար, նախևառաջ պետք է պարզել՝ որտեղ ենք գտնվում և ինչ ունենք: Արդեն արձանագրեցինք, որ իրավիճակը պատային է՝ զուտ այն իմաստով, որ ակցիայի մասնակիցների վերջնագրային պահանջը և կառավարության դիրքորոշումը չեն համընկնում: Սրանից զատ առկա են մի շարք հանգամանքներ, որոնք ձևավորում են հետագա զարգացումների ֆոնը.

*Անկախ սակագնի վերաբերյալ որոշման հիմնավորվածությունից այն վերանայելու կամ կասեցնելու տեխնիկական հնարավորությունները իրականում սահմանափակ են և ժամանակի ընթացքում ավելի սահմանափակ են դառնում: ՀԾԿՀ որոշումը կարելի էր վիճարկել (և այդ ընթացքում դրա ուժի մեջ մտնելը կասեցնել) միայն Վարչական դատարանում, սակայն հրապարակային ակցիայով զբաղվողները պահը բաց թողեցին, մինչդեռ նախօրեին լրացավ դատարան դիմելու օրենսդրությամբ սահմանված ժամկետը: Տեխնիկական մյուս լուծումներից մնում են «Հայաստանի էլեկտրական ցանցերի» սնանկացումը կամ օտարումը: Չի կարելի բացառել տեխնիկական ինչ-որ այլ լուծումներ, բայց փաստ է, որ ՀԾԿՀ որոշումը կասեցնել կամ վերանայել իրավասու չեն ոչ հանրապետության նախագահը, ոչ էլ կառավարությունը: Ցանկալի արդյունքին (գործող սակագնի պահպանմանը) հասնելու իշխանության միակ գործիքը, կարծես թե, ուղղակի սուբսիդավորումն է, ինչը գործնականում անհնար է Հայաստանի նման աղքատ երկրում:

* Անկախ հիմնավորումներից Բաղրամյան պողոտայի արգելափակումը խնդրահարույց է, և փաստը ինչ-որ պահի կարող է շուռ գալ ակցիայի դեմ: Թեև իրավապահները խուսափում են փողոցը փակելու հիմքով դիմել ուժային լուծումների (ինչը ողջամիտ և ողջունելի որոշում է), դա չի նշանակում, որ նրանք ինչ-որ պահի չեն վերանայի իրենց որոշումը՝ հիմնավորված և լեգիտիմ կերպով: Ակցիայի մասնակիցները սա պետք է հաշվի առնեն և իրենց գործողությունները համապատասխանեցնեն այս խնդրից բխող ռիսկերին:

* Հունիսի 22-ի իրադարձությունները վկայեցին, որ իրավապահները կաշկանդված չեն ուժային լուծումների գնալու հարցում, և եթե, Աստված մի արասցե, ակցիայի ընթացքում տեղ գտնի որևէ միջադեպ, որը կառաջացնի իրավապահների միջամտության անհրաժեշտություն կամ հիմնավոր առիթ, նման զարգացումը չպետք է բացառել: Կարելի է համաձայնել «ինչքան ջրեք, այնքան կաճենք» մոտեցման հետ, սակայն պետք է հաշվի առնել և հաշիվ տալ, որ հնարավոր է՝ գործը միայն ջրելով չավարտվի:

Սրանք են այն նախադրյալները, որոնք ակցիայի մասնակիցները պետք է անպայման հաշվի առնեն: Իհարկե, կարելի է ինքնազոհ կեցվածք ընդունել (դա երիտասարդների դեպքում և ողջունելի է, և բնորոշ): Սակայն, որքանով կարելի է դատել, հարցը ոչ թե «տղությունն ապացուցելն է», այլ հռչակված նպատակին հասնելը: Իսկ դրա համար անհրաժեշտ են մտածված, հավասարակշիռ գործողություններ, ճիշտ ձևակերպված խնդիրներ, և հնարավորինս բարձր կազմակերպվածություն, և պատասխանատվության զգացում՝ առաջին հերթին երկրի կայունությանը չվնասելու առումով:

Առաջին խնդիրը, որ ակցիայի մասնակիցները պետք է լուծեն, դա ինքնակազմակերպման մակարդակի բարձրացումն է, ըստ որում՝ Հայաստանի օրենսդրության պահանջներին խիստ համապատասխան: Հասկանալի է, որ զանգվածային միջոցառման ընթացքում հնարավոր են ամենատարբեր միջադեպեր (ինչպես կանխամտածված, այնպես էլ պատահական): Ակցիայի մասնակիցները պետք է ունակ լինեն բացահայտել ու արագ կանխել ցանկացած ռիսկ, և օպերատիվ արձագանքել ու հաղթահարել ցանկացած միջադեպ: Չպետք է թույլ տալ, որ որևէ կայծից հրդեհ բռնկվի: Դրա համար անհրաժեշտ է լինել հնարավորինս կազմակերպված և ունենալ ներքին դերաբաշխում՝ պարտականությունների հստակ բաժանմամբ:

Հատկապես երեկոյան ժամերին, երբ ակցիան դառնում է առավել մարդաշատ, չի կարելի թույլ տալ, որ ամեն մի խումբ, խմբակ (հասկանալ՝ քուչա կամ կուսակցություն) ինքնուրույն որոշումներ կայացնի և իրացնի դրանք: Եթե սկզբունքային է այն, որ որևէ մեկը կամ մի խումբ անձինք լիազորված չեն բոլորի անունից որոշումներ կայացնել, հոգ չէ, կարելի է մտածել տարբերակ, որը որոշումների կայացմանը կներգրավի բոլոր մասնակիցներին, բայց կխափանի ինքնիրավչությունը:

Շոշափելի արդյունքի հասնելու համար սա չափազանց կարևոր նախապայման է: Ի դեպ, ակցիայի սկզբում այս հարցը լրիվ բաց էր, և ես դրան անդրադարձել էի, սակայն ժամանակի ընթացքում դրական միտում է նկատվում և լավ կլինի, որ կիրառվող կազմակերպական մեխանիզմներն ավելի արագ բյուրեղանան:

Պետք է նկատել, որ ինքնակազմակերպման տեսանկյունից ոստիկանների հետ օպերատիվ համագործակցությունը ևս խիստ անհրաժեշտ է: Ի վերջո իրավապահների հետ մշտական երկխոսությունը նաև երաշխիք է՝ հնարավոր բոլոր սադրանքները ժամանակին կանխելու համար: Այնպես որ՝ ակցիայի մասնակիցները սեփական անխոցելիությունը պահելու նպատակով ճիշտ կանեն մշտապես ակտիվ խորհրդակցությունների մեջ լինել ոստիկանների հետ:

Երկրորդ խնդիրը, որ ծառացել է ակցիայի մասնակիցների առջև, պահանջի ու դրա իրականացման եղանակների առավել հստակեցումն է:

Նախ պետք է հստակեցնել՝ պահանջը ՀԾԿՀ որոշման չեղարկո՞ւմն է, թե՞ ՀԾԿՀ որոշումից բխող պարտավորությունների կատարման անթույլատրելիությունը, այսինքն՝ փաստացի չթանկացումը: Առաջին դեպքում հարցը բավականին վերջնագրային տեսք ունի և, գոնե ինձ համար, դրա իրացման հնարավորություններն անորոշ են: Երկրորդ դեպքում կան ավելի լայն հնարավորություններ՝ սկսած մասնակի կամ ամբողջական սուբսիդավորումից, վերջացրած խոցելի խմբերին ավելի լայն սոցիալական աջակցության ցուցաբերումը:

Պահանջի հստակեցումից զատ, պահանջատերերը խնդիր ունեն մշակելու և ներկայացնելու պահանջի կատարման ճանապարհներն ու եղանակները: Այս հարցի պատասխանը չափազանց կարևոր է, քանի որ արտաքուստ արդարացի ցանկություններ արտահայտելով որևէ խնդիր չես լուծի:

Ենթադրենք, ստացվում է պատրաստակամություն ողջ ծավալով բավարարել ակցիայի մասնակիցների պահանջը: Ո՞րն է դրա իրականացման ճանապարհը: Հայաստանի սահմանադրությունն ու օրենսդրությունը արդյոք նախատեսո՞ւմ են հռչակած պահանջների բավարարումն այն ատյանների կողմից, որոնց դիմում են մասնակիցները: Ի վերջո եթե հավաքն, առաջին հերթին, արդարության ու օրինականության պահանջ ունի, չպետք է հակաօրինական լուծումների ճանապարհով հասնի դրան, և երկրորդ՝ վտանգի տակ դնի երկրի կայունությունն ու հեղինակությունը:

Երրորդ խնդիրը, որ այս պահին կարող է հրատապ չթվալ, բայց ըստ իս՝ ամենակարևորն է, դա համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունն է, ու այս համատեքստում կոնկրետ պահանջների ձևակերպումը (ինչը կարող է համարվել այս ակցիայի շոշափելի արդյունք): Անշուշտ նման պահանջներ կարող են ձևակերպել մասնագետները, բայց անգամ սովորական քաղաքացին էլ հասկանում է, որ իրավիճակը ՀԾԿՀ կոնկրետ մեկ որոշման հետևանք չէ, այլ՝ վերջին 25-տարվա ընթացքում ձևավորված հասարակական ու իրավահարաբերությունների այն ամբողջության, որ այսօր մեզանում գործում են: Ուստի նպատակին հասնելու համար պետք է գլխավորապես պայքարել պատճառների, և ոչ թե հետևանքների դեմ:

Այս համատեքստում ես կառաջարկեի մի քանի կոնկրետ լուծումներ, որոնք իմ կարծիքով՝ կարող են բերել ձևավորված հարաբերությունների որակական փոփոխությունների ու համակարգի նկատմամբ վստահության բարձրացման:

Ես, օրինակ, կօգտվեի առիթից, «կենդանի պատ» կառուցող պատգամավորներին կհիշեցնեի, որ իրենց հիմնական գործառույթն օրենք գրելն է, այլ ոչ թե պատ կառուցելը: Ըստ այդմ, նրանց կխնդրեի դիտարկել հնարավորությունը՝ արդյոք կարելի՞ է էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորման մեթոդաբանության որոշ տարրեր սահմանել օրենքով (օրինակ՝ սակագինը փոխկապակցել նվազագույն աշխատավարձի հետ, սահմանել ընկերության շահույթի վերին շեմ, փոխկապակցել էլեկտրաէներգիայի գեներացման ու բաշխման սակագները և այլն), կամ ասենք՝ դիտարկել օրենքով էլեկտրաէներգիա բաշխելու բացառիկ իրավունքը հետ կանչելու հնարավորությունը: Ավելին՝ կառաջարկեի դիտարկել ՀԾԿՀ գործունեությունը կարգավորող օրենսդրության վերանայման հնարավորությունը՝ այն իմաստով, որ հանրության մասնակցությունը փորձագիտական աշխատանքների ընթացքում ավելի լայն ու տեսանելի լինի: Սրանք հավանական քայլեր են, որ խորհրդարանը կարող է անել և օգնել խնդրի կարգավորմանը, այլ ոչ թե բավարարվել հերթապահ ամպագորգոռ հայտարարություններով, լսումներով ու «անվտանգության պատ» կառուցելով:

Ստեղծված իրավիճակում ես կօգտվեի առիթից ու կփորձեի մեկ այլ առաջարկ էլ ներկայացնել սահմանադրական բարեփոխումները նախապատրաստող հանձնաժողովին: Այսպես, էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ որոշումը ցույց տվեց, որ ի դեմս ՀԾԿՀ-ի Հայաստանում կա առնվազն մեկ մարմին, որի որոշումների բովանդակային մասը հնարավոր չէ վիճարկել մեկ այլ ատյանում:

Տեսեք ինչ է ստացվում: Երկրի բարձրագույն օրենսդրական մարմինն Ազգային ժողովն է, բայց անգամ ԱԺ հրապարակած նորմերը կարելի է վիճարկել՝ համապատասխան հայցով դիմելով Սահմանադրական դատարան: Մինչդեռ ՀԾԿՀ-ի որոշումը, որն ընդամենը վարչական ակտ է, բովանդակային մասով վիճարկել անհնար է: Հարց է առաջանում, որտեղից այդքան մեծ վստահության վարչական մարմնի անսխալականության հարցում:

Ուստի ես առաջարկում եմ, որ բարեփոխումների փաթեթով նախատեսվի սահմանադրական նորմ-սկզբունք, որ Հայաստանի Հանրապետության ոչ մի վարչական ատյանի որոշում չի կարող համարվել վերջնական և անպայման պետք է նախատեսել որևէ այլ ատյանում այն վիճարկելու հնարավորություն:

Եվ վերջում՝ չորրորդ խնդիրը, որ պետք է լուծեն ակցիայի մասնակիցները, դա անզիջում կեցվածքից աստիճանական հրաժարումն է: Համարձակությունը, անձնազոհությունը, սկզբունքայնությունը և հետևողականությունը միանգամայն դրական բնորոշիչներ են, սակայն պետք է հասկանալ, որ դրանցով պայմանավորված անզիջողականությունը և վերջնագրերը ոչ մի տեղ չեն տանում: Ի վերջո միակ ելքը երկխոսությունն է: Եվ մասնակիցները պետք է ներքուստ պատրաստ լինեն երկխոսության, միաժամանակ վստահ լինելով, որ դա իրենց կողմից զիջում չէ: Ի վերջո Բաղրամյան պողոտայում հավաքվելու նպատակը ոչ թե երկրի փխրուն կայունությունը …., այլ կոնկրետ խնդրի լուծումն է, իսկ դա բոոլոր դեպքերում ենթադրում է երկխոսություն:

ՀԳ. Որքան հասկանում եմ, այսօր հանրությանն ավելի շատ հուզում է ոչ այնքան սակագնի թանկացման փաստը, որքան այն, որ հանրության տեսանկյունից՝ այդ թանկացումը կոնկրետ մասնավոր ընկերության ապաշնորհ կառավարման հետևանք է: Այս իմաստով բնական է, որ մարդիկ պահանջում են այլոց պատասխանատվությունը չկիսել ողջ բնակչության վրա: Պահանջն, անշուշտ, արդարացի է և բանական, բայց ուզում եմ հիշեցնել, որ լավագույնը ոչ թե արդար լուծումն է, այլ օպտիմալ լուծումը:

Հասկանալի լինելու համար բերեմ օրինակ: Կոռուպցիան ամենատարբեր երկրներում աղքատության ու անարդարության պատճառ է, և բազմաթիվ դեպքեր կան, երբ հասարակությունը փորձել է իր պատկերացրած արդարությունը հաստատել: Փորձը հուշում է, որ օրինակ, Յանուկովիչի տան թալանը ուկրաինաիցներին, Մուբարաքի ու Մուրսիի դատավճիռները եգիպտացիներին, ընտրություններում «Սիրիզայի» հաղթանակը հույներին արդարություն ու երջանկություն չպարգևեցին:

Իսկ ահա Իսլանդիայում, որտեղ բանկերի ու խոշոր կորպորացիաների ապաշնորհ կառավարումը հանգեցրել էր նրան, որ երկիրը դառնալու էր երկրորդ Հունաստան, քաղաքացիները վարվեցին այլ կերպ. նրանք հանրաքվե արեցին, որի արդյունքում համատեղ պատասխանատվություն ստանձնեցին երկրի ունեցած արտաքին պարտքի համար (իսլանդացիները փողերի լվացումից ոչ մի օգուտ չէին ունեցել, բայց հանուն երկրի որոշեցին ինքնուրույն փակել գոյացած պարտքերը):

Արմեն Մինասյան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}